10 տարվա ընթացքում ինչպես են փոխվել վարկերի և ավանդների տոկոսները
Արժույթի միջազգային հիմնադրամի վիճակագրության համաձայն՝ 2016–2025 թվականներին Հայաստանում վարկերի և ավանդների միջինացված տոկոսադրույքները նվազել են։ Պատկերը կտրուկ փոխվել է 2020-ից հետո։
Օրինակ, եթե 2016 թ. վարկավորման տարեկան տոկոսադրույքը 17,36% էր, ապա 2025 թ. այն արդեն հասել էր 13,78%։ Ավելի կրտուկ է եղել ավանդների տոկոսադրույքների պարագայում՝ 2016-ի՝ 11,62%-ից 2025-ի 8,03%։ Այս համեմատաբար մոտ նվազումն ասում է այն մասին, որ փողը Հայաստանում ավելի հասանելի է դարձել բնակչության համար, միևնույն ժամանակ նվազել է նաև ավանդներից ստացվող եկամուտը։
Ամենացածր վարկերի տոկոսադրույքը գրանցվել է 2020 թ.՝ 11,62%։ Հետո արդեն այն սկսել է աճել՝ 2025 թ. արդեն հասնելով մոտ 13,8%։ Իսկ ահա ավանդների տոկոսադրույքները մեծ տատանում չեն ունեցել և պահպանել են մոտ 8%-ի սահմանները։ Սա նշանակում է, որ բանկերը սկսել են շատ փող աշխատել, ինչպես ավելացված վարկային տոկոսադրույքներից, այնպես էլ չբարձրացող ավանդների տոկոսներից։
Հետաքրքրական է նաև այն, որ արդեն 2025 թ. բանկերում վարկերի և ավանդների տոկոսադրույքներ հասել են 2016 թ. մակարդակին։ Տնտեսության տեսանկյունից սա անհասկանալի է, քանի որ գրեթե 10 տարվա ընթացքում միայն ինֆլյացիայի՝ գնաճի արդյունքում փողն ավելի պետք է թանկանար։