Ինչու են աճել քարտային գործարքները
Հայաստանի բանկերի միությունը հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն վերջին 5 տարիների ընթացքում (2021-2026 առաջին կիսամյակների համեմատություն) աճել են ՀՀ բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով իրականացվող գործարքների թե՛ ծավալները, թե՛ դրանց քանակը։ Հետաքրքրական է նաև առցանց գործարքների ծավալների աճը՝ 35,2%-ով։ Նույնն է POS-տերմինալների միջոցով իրականացվող գործարքների դեպքում՝ 19,2%։ Սա իհարկե տրամաբանական դինամիկա է՝ հաշվի առնելով նաև միևնույն հարցով համաշխարհային տենդենցը։
Հատկանշական է նաև այն, որ ՀՀ Բանկերի միության հրապարակած տեղեկությունները չեն առանձնացնում բանկերի տվյալներն՝ առանձին վերցրած կամ գործարքների ծավալների վերաբերյալ։ Այնուհանդերձ, ակնհայտ է, որ Հայաստանը համաշխարհային փողի թվայնացման առումով հետ չի ընկնում։