Արհեստական բանականության ռիսկերի վերահսկողության անհրաժեշտություն է առաջացել
Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ արհեստական բանականության արագ զարգացումը նոր ռիսկեր է ի հայտ բերել, որոնք կառավարելու համար բանկային ոլորտի կարգավորող միջազգային մարմինները որոշել են ակտիվացնել ջանքերը։ Ռիսկերի առանաձնահատուկ նշվում են հնարավոր կիբերհարձակումները և ինքնավար համակարգերի կիրառումը՝ բանկային համակարգի դեմ։ Դրանք կարող են լուրջ վտանգ լինել ֆինանսական համակարգի կայունության համար։
Հետաքրքրական է, որ համաձայն Reuters գործակալության տեղեկությունների՝ ԱՄՆ-ում հատկապես մտահոգված են չինական ԱԲ տեխնոլոգիաներով, և այդ ու այլ երկրների կողմից արտադրված արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառության վերաբերյալ պարզաբանումներ են խնդրել տարբեր բանկային կարգավորող մարմիններից՝ այդ թվում Դաշնային պահուստային համակարգից։
Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրոպայում կարգավորողները մտահոգված են, որ ԱԲ-ի արագ զարգացման արդյունքում, ֆինանսական համակարգին կարող է ենթադրյալ լուրջ վնաս հասցնել, դրա արդյունքում էլ կարող են խափանումներ առաջանալ։ Այս կապակցությամբ՝ Անգլիայի բանկը և Եվրոպական կենտրոնական բանկը մյուս բանկերին հորդորել են արտակարգ իրավիճակներից վերականգնվելու իրենց ծրագրերը բարելավել։
Անկասկած է, որ բանկերը ստիպված են լինելու հավելյալ ներդրումներ կատարել՝ կիբերանվտանգությանն ուղղված, նաև խստորեն վերահսկել այն արտաքին ընկերություններին, որոնք տեխնոլոգիական ծառայություններ են մատուցում իրենց։
Ակնհայտ է նաև, որ Հայաստանում էլ շուտով կլսենք նման կարգավորումների անհրաժեշտության մասին, և հայկական բանկերն էլ պետք է պատրաստ լինեն համապատասխան կերպով արձագանքել նոր ենթադրյալ անվտանգային խնդիրներին։