Բանկեր

ԱրարատԲանկի աջակցությամբ տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարը

Ալիսա Սողոմոնյան
Ալիսա Սողոմոնյան
ԱրարատԲանկի աջակցությամբ տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարը

Մատենադարանում մեկնարկել է «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր եւ տպագիր ժառանգության պահպանման եւ վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 15-րդ հոբելյանական սեմինարը՝ ԱրարատԲանկի համաֆինանսավորմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության աջակցությամբ:


Բանկից հայտնել են, որ արդեն երեք տարի նյութական աջակցություն են ցուցաբերում «Հիշողության կերպարանքները» ամենամյա գիտագործնական սեմինարին, որը գրավոր ժառանգության պահպանման եւ վերականգնման կարեւոր հարթակ է։ Միջազգային սեմինարի շրջանակում աշխարհի տարբեր թանգարանների, գրադարանների, արխիվային հաստատությունների եւ կենտրոնների լավագույն մասնագետները դասախոսություններ ու քննարկումներ են ունենում, ինչպես նաեւ, փորձի փոխանակում, վարպետության դասերի կազմակերպում՝ Մատենադարանի եւ Հայաստանի այլ հաստատությունների մասնագետների հետ։ 

Այս տարվա սեմինարի նիստերին հատուկ ուշադրություն է դարձվելու կոնֆլիկտային եւ հետկոնֆլիկտային երկրների, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքի գրավոր ժառանգության պահպանության հաստատությունների առաքելությանը՝ մշակութային ժառանգության պահպանության եւ փոխանցման գործում։ 

Սեմինարի շրջանակում տեղի է ունեցել Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի ուսումնասիրման եւ վերականգնման լաբորատորիայի բացումը։

ԱրարատԲանկն առաջին ֆինանսական հաստատությունն էր, որը համագործակցել է Մատենադարանի հետ: Երկու տարի առաջ ԱրարատԲանկի աջակցությամբ ստեղծվել եւ վերազինվել է Մատենադարանի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան, ինչը որակական նոր մակարդակի է բարձրացրել Մատենադարանի ձեռագրերի վերականգնման կարողությունները:

ԱրարատԲանկի աջակցությամբ իրականացվել է եւս մեկ խոշոր ու կարեւոր ծրագիր. արդիականացվել են Մատենադարանի տեսահսկման եւ անվտանգության համակարգերը՝ ապահովելով այնտեղ պահվող հայերեն եւ օտարալեզու բացառիկ ու արժեքավոր ձեռագրերի, ինչպես նաեւ այցելուների, զբոսաշրջիկների ու Մատենադարանի աշխատակիցների անվտանգությունը։

«Մատենադարանն ունի լիարժեք ներուժ եւ լիարժեք հնարավորություններ՝ դառնալու բառիս գործնական իմաստով միջազգային կառույց։ Եվ այս ամենի մեջ շատ կարեւոր է ոչ միայն պետական աջակցությունը, այլեւ մասնավոր հատվածի ներգրավվածությունը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր լավագույն բարեկամներից մեկին՝ ԱրարատԲանկին, որը, ըստ էության, այս տարիների ընթացքում դարձավ գրավոր ժառանգության պահպանման համակարգի կատարելագործման եւ անվտանգության մակարդակը բարձրացնող հաստատություն»,- շեշտել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։ 

«Յուրաքանչյուր բիզնես այսօր պարտավոր է կանգնել հասարակության կողքին՝ լուծելով տարատեսակ խնդիրներ, թե՛ գիտական, թե՛ բնապահպանական, թե՛ կրթական, թե՛ առողջապահական ոլորտներում։ Իսկ ԱրարատԲանկի սոցիալական ծրագրերի պորտֆելի ավելի քան 50%-ը կազմում են կրթական ծրագրերը։ Սա մեզ համար կարեւոր ցուցիչ է նաեւ առ այն, որ ԱրարատԲանկը շատ կարեւորում է գիտական եւ կրթական ոլորտները, որոնք իհարկե մեր երկրի ապագայի համար պետք է եւ կարող են ունենալ մեծ դերակատարում»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։

Տարածել