Ինչպես են hայկական բանկերը ներկայացնում COP17-ում
Հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ում, ի թիվս այլ ընկերությունների, մասնակցում են նաև հայկական բանկերը՝ Կոնվերս Բանկը, IDBank-ը, Հայէկոնոմբանկը և Ամիօ բանկը։
Բանկերը մասնակցում են տարբեր ձևաչափերով՝ կայուն ֆինանսավորումից ու էլեկտրամոբիլների վարկավորման թարմացված պայմաններից, մինչև բնակարանների ու բիզնեսի էներգաարդյունավետ լուծումների ֆինանսավորման հնարավորություններ։
Բանկերը նաև հպարտությամբ ներկայացնում են վերականգնվող էներգիայի ֆինանսավորման իրենց տվյալների, նաև ածխաթթու գազի ծավալների կառավարման ջանքերի մասին։
Հայէկոնոմբանկը ներկայանում է այլ ձևաչաթով՝ Կանաչ տաղավարով, որտեղ «էկո» թեման արծարծում են պանելային քննարկման, փորձագետների և գործարարների հետ փոդքասթային զրույցների ու հաջողության պատմությունների միջոցով։
IDBank-ի բանկը պատմում է իր «Մի դրամի ուժը» նախաձեռնության, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի և Բելգիայի ու Գերմանիայի դեսպանությունների աջակցությամբ ստեղծված անտառի մասին։ Ամիօ բանկն է դարձել է COP17-ի պաշտոնական գործընկեր՝ առանձնահատուկ շեշտադրվելով, որ իրենց մասնակցությունը բնության պահպանությանը ներդրում է այն միջավայրում, որտեղ ապրում են հաճախորդները և զարգանում են համայնքները։
Հետաքրքրական է այն, որ COP17 համաժողովում կանաչ ֆինանսավորումն արդեն ներկայացվում է ոչ միայն որպես սոցիալական պատասխանատվություն։ Այն հայտարարվում է՝ որպես բիզնես ուղղություն։