Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար
«Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» Կանոնակարգ 2-ով սահմանված պահանջներին համապատասխանող բարեխիղճ բիզնես վարկառուներին Յունիբանկը կտրամադրի հետվճար՝ ՀՀ դրամով պարտավորությունների մնացորդի 1.2% չափով։
Փոքր եւ միջին ձեռնարկատիրության խթանումն ու աջակցությունը Յունիբանկի ռազմավարական առաջնահերթություններից է։
«Ձեռնարկությունները կարեւոր դեր ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, եւ բանկը շարունակաբար ձգտում է իր հաճախորդներին առաջարկել վարկավորման ավելի շահավետ եւ հասանելի պայմաններ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: