Առաջին կիսամյակում 1.3 տրիլիոն դրամ է փոխանցվել
Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) ամփոփել է ոլորտի այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրությունը։ Ըստ ներկայացված տվյալների՝ միայն առաջին կիսամյակում արտասահմանից ֆիզիկական անձնինք Հայաստան են փոխանցել 1,3 տրիլիոն դրամ։ Այս ցուցանիշը 2,6 անգամ գերազանցել է 2021 թվականի հունիսի 30-ի տվյալները․ հինգ տարվա ընթացքում՝ 494 մլրդ դրամից փոխանցումները դարձել են 1 332 մլրդ դրամ։
Հետաքրքրական է նաև Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների ցուցանիշը։ Ըստ ՀԲՄ-ի տվյալների՝ Հայաստանից 819 մլրդ դրամ է փոխանվել։ Ցուցանիշը հինգ տարվա կտրվածքով ևս աճել է ավելի քան 2,6 անգամ։
Զուտ ներհոսքը՝ մուտքերի և ելքերի տարբերությունը, կազմել է 513 մլրդ դրամ է՝ մոտ 1.3 մլրդ դոլար։