Ֆոնդային բորսան ակտիվ սեպտեմբեր է ունեցել
Սեպտեմբերը արդյունավետ է եղել Ֆոնդային բորսայի համար․ գրանցվել է կորպորատիվ պարտատոմսերի առևտրի 56% աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Գործարքների ընդհանուր թիվը գերազանցել 15,4 մլրդ դրամը՝ կնքված 1,906 գործարքներից։ Ամիսն էլ ամփոփվել է բորսայում 224 կորպորատիվ պարտատոմսի շրջանառությամբ։
Պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում սեպտեմբերին տեղաբաշխվել է ավելի քան 45,4 մլրդ դրամի պարտատոմս։ Երկրորդային շուկայում կնքվել է 91 գործարք՝ ավելի քան 44,8 մլրդ դրամ ծավալով, ինչը 129%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Ռեպո գործարքների ծավալը կազմել է ավելի քան 28,5 մլրդ դրամ (184 գործարք, աճը՝ 361%), իսկ բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան՝ մոտ 352,4 մլրդ դրամ։