Պետությունը ավելի էժան է պարտք վերցնում․ բանկային պարտատոմսերը՝ 13,25%-ով
Յունիբանկը պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում 6,9 մլրդ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը է ցուցակել՝ Հայաստանի ֆոնդային բորսայում։ Հայտարարության համաձայն, առաջին երեք տարիներին պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը 13,25% կլինի։ Դրանից հետո տոկոսադրույք կդառնա լողացող՝ հիմք ընդունելով շուկայական վիճակը։
Օրինակ՝ 2026 թ. հունվար–հունիսին ՀՀ պետական գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխման միջին եկամտաբերությունը 7,7% էր, ինչը 2025 թ. նույն ժամանակահատվածի համար 9,4% էր՝ 1,7 տոկոսային կետով պակաս։ Կարելի է ասել, որ պետության համար նոր պարտքն էժանանում է։ Համեմատության համար՝ բանկի առաջարկած երկարաժամկետ դրամային ներդրումները գրեթե կրկնակի բարձր եկամտաբերություն կարող են առաջարկել։
Ինչ է սա նշանակում բիզնեսի և սպառողի համար
Պարտատոմսերը բանկային համակարգի համար դառնում են ավելի ընդունելի ֆինանսավորման աղբյուր։ Հասարակ քաղաքացիների համասր՝ սա այլընտրանք է ավանդին։ Անհատը կարող է դառնալ փոքր ներդրող՝ նույնիսկ 1,000 դոլար նվազագույն շեմով։
Ավելին, անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված միջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ օրենքով սահմանված չափով և պայմաններով։ Սա նաև կոնկրետ ապահովության զգացում է տալիս ներդրողին։
Միևնույն ժամանակ, պետական պարտատոմսերի եկամտաբերության նվազումը պետության համար էժանացում է ներքին պարտքը, ինչը թեև անմիջապես չի նվազեցնում ամբողջ պարտքի սպասարկումը, բայց հետագայում կարող է դրական ազդեցություն ունենալ պետական պարտքի վրա։