Տնտեսություն

Տնտեսական ակտիվության 6.6% աճ. շինարարությունն առաջատար է, արտահանումը՝ նվազել է

Ալիսա Սողոմոնյան
Ալիսա Սողոմոնյան
Տնտեսական ակտիվության 6.6% աճ. շինարարությունն առաջատար է, արտահանումը՝ նվազել է

2026թ. մարտին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 6.6%-ով, իսկ փետրվարի նկատմամբ՝ 11.6%-ով։

Տնտեսության աճն ըստ ոլորտների.

  • 🏗 Շինարարություն — +24%

  • 🛎 Ծառայություններ — +7.8%

  • 🏭 Արդյունաբերություն — +7%

  • 🛒 Առևտուր — +0.2%

Արտաքին առևտուր և գնաճ. Չնայած ներքին աճին, արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 6.8%-ով։ Մասնավորապես՝

  • 📉 Արտահանում — նվազել է 12.6%-ով

  • 📉 Ներմուծում — նվազել է 3.2%-ով

  • 📈 Գնաճ — սպառողական շուկայում կազմել է 4.5%

Տվյալները հրապարակվել են Կառավարության մամուլի ծառայության կողմից:

Տարածել