Բենզինի գինը Հայաստանում նոր պատմական ռեկորդ է սահմանել
Սեպտեմբերի 28-ի դրությամբ՝ Երևանի բենզալցակայաններում շուկայի բացարձակ ռեկորդային տվյալներ են գրանցվել՝ 1 լ AI-92 (Regular) բենզինի գինը 600 դրամ է, AI-95-ինը՝ 620 դրամ, իսկ դիզվառելիքը վաճառվում է 710 դրամով։ Միջազգային բրենադային բենզալցակայաններում իրավիճակն ավելի ողբերգական է։ Shell-ում 1 լ AI-92 բենզինի գինը 620 դրամ է (մոտ 1,71 դոլար), AI-95-ինը՝ 650 դրամ։ Gulf-ում Regular (AI-92) բենզինը մասնավոր գնորդներին վաճառվում է 599 դրամով, Premium G-Force-ը՝ 629 դրամով։ Պատմական ռեկորդներ են սահմաել նաև Flash Petrol և Max Oil խոշոր տեղական ցանցերը։
Այս երևույթը միայն Հայաստանյան չէ։ Բենզինն ու նավթը թանկանում են ամբողջ աշխարհում։ Հայաստանին պես, Մեծ Բրիտանիայում ևս դիզվառելիքի գները ռեկորդային մակարդակի են։
Հայաստանում տնտեսագետները վառելիքի թանկացման պատճառների վերաբերյալ տարբեր կարծիքներ են հայտնում։ Ոմանք միջազգային շուկայում գների տատանումները բավարար հիմք չեն համարում՝ տեղական նման գնաճի համար, մյուսները նշում են, որ աշխարհի համեմատությամբ՝ Հայաստանում գները ավելի չափավոր են բարձրացել։
Այս ֆոնին Ռուսաստանը հայտարարում է, որ նախատեսվում է դիզվառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ։ Որոշ մասնագետների պնդմամբ՝ սա կարող է շարունակաբար ազդել Հայաստանում վառելիքի գնաճի վրա, ինչն իր հերթին այլ ապրանքների ու ծառայությունների գների աճի պատճառ կդառնա։