Տնտեսություն

Ինչի մասին է 2027-ի բյուջեն

ԱԺ-ում մեկնարկել են 2027-ի պետական բյուջեի օրենքի նախագծի քննարկումը։ Հաջորդ տարվա ֆինանսական փաստաթուղթը որոշելու է մեր պետության զարգացման ուղղությունը։ Ինչի մասին է այն, ու ինչ արդեն կարող ենք հասկանալ դրանից։

Բյուջեի նախագծով՝ ծախսերը կազմելու են 4 տրլն 72 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 29,9%)։ Սա ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ 2021-ից ցուցանիշից կրկնակի աճ է։ Ըստ նախարարի՝ եկամուտները կազմելու են 3 տրլն 604 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 468,2 մլրդ դրամ։ Օրենքի նախագծով սահմանվում է, որ ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարի, բյուջեի պակասուրդը կֆինանսավորվի ներքին (մոտ 187,5 մլրդ) և արտաքին (մոտ 280,7 մլրդ) աղբյուրներով։ Սա նաև խոսում է այն, մասին, որ պետությունը ավելի թանկ՝ ներքին պարտք ավելի քիչ է վերցնելու, քան արտաքինը։

Այս բյուջեի հիմքում այն կանխատեսումն է, որ տնտեսությունն ունենալու է հարկային եկամուտների աճ։ Կառավարությունը 2027-ին սպասում է 5,8% տնտեսական աճ։ Աճի հիմնավորումը հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավումն է՝ 24,8%-ից մինչև 25,4% (միջնաժամկետ թիրախը՝ 26% մինչև 2031 թվականը)։ Սա նախարարը փաստարկել է նրանով, որ ակտիվ հարկ վճարողների թիվն աճել է։ Մասնավորապես 2021-ի շուրջ 107 հազարից այն 2026-ի առաջին ինը ամսվա տվյալով հասել է 155 հազարի։

Բյուջեի նախագծով՝ ամենամեծ աճն առողջապահության ոլորտի հատկացումներում է՝ 348,1 մլրդ դրամ (+շուրջ 136 մլրդ, +39,2%)՝ պահմանավորված համընդհանուր ապահովագրության ընդլայնման հետ։ Պաշտպանությանը նախատեսվում է հատկացել 616,5 մլրդ դրամ (+53 մլրդ)։ Բյուջեով ամենամեծ ծավալի հատկացումներն ուղղվելու են սոցիալական ծրագրերին՝ 1 տրլն 84 մլրդ դրամ (+91 մլրդ), որից կենսաթոշակների և ծերության նպաստների համար՝ 492 մլրդ (+86 մլրդ)։ Այս երեք ուղղությունը միասին կազմում է բյուջեի մոտ կեսը։

Պետական պարտքը 2027-ի ավարտին կանխատեսվում է ՀՆԱ-ի 47,4%, իսկ 2031-ին նախարարն ակնկալում է իջեցնել մինչև 43%։

Նարե Վահանյան
Նարե Վահանյան
Նարե Վահանյանը տնտեսական թեմաներով գրող լրագրող է 13 տարվա փորձով