Տնտեսություն

Ցեմենտի դեֆիցիտ և շինարարության 25% աճ

Հայաստանում շարունակվում է շինարարական բումը։ Ու այս ֆոնին՝ առաջացել է ցեմենտի դեֆիցիտ, ինչն էլ հանգեցրել է գների էական աճի։ Ի՞նչ պարզաբանումներ ունի այս կախակցությամբ Էկոնիմիկայի նախարարը։

Ներմուծումը նվազել է

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի պարզաբանում է նրանով, որ մենք հարևան երկրներից (Իրան, Վրաստան, Ռուսաստան) սկսել ենք ավելի քիչ ցեմենտ ներկրել։ Նախարարի տվյալներով ընդամենը մեկ ամսվա կտրվածքով՝ ներմուծման ծավալները նվազել են 10000 տոննայով, ընդ որում, նախարարի խոսքով՝ ներկրման նման նվազումը կապ չունի պետական վարչարարության կամ հարկերի ու տուրքերի հետ։

Պապոյանը հավաստում է, որ մեր հարևան պետություններն էլ ունեն ցեմենտի ներքին մեծ պահանջարկ ու, բնականաբար, իրենց արտադրածը ներսում էլ սպառում են։

Պահանջարկը կտրուկ աճում է

Ցեմենտի դիֆիցիտ մեկ այլ պատճառ էլ այն է, որ Հայաստանում շինարարության ծավալներն աճել են 25%-ով, նույնքանով էլ աճելի է ցեմենտի պահանջարկ։ Պահանջարկի նման աճի պայմաններում վերավաճառողները կիրառում են շուկայի բազային օրենքը՝ բարձրացրել են գները։

Ու թեև 2026թ հուլիսից անցել է պետական կառավարմանն անցած «Արարատցեմենտ» գործարանը օգոստոս ամսին արձանագրել է տարվա ամենամեծ արտադրական ծավալը՝ ավելի քան 95,000 տոննա, դրանով խնդիրը չի լուծվել։ Եվ հաշվի առնելով պահանջարկի աճը, ըստ Էկոնոմիկայի նախարարի՝ արտադրության այս ցուցանիշը պահպանվելու է։

Կառուցապատողներն ահազանգում են

Դժգոհ են կառուցապատողները։ Թեև տեղական արտադրությունն աճ է գրանցում, բայց  կառուցապատողները ահազանգում են բետոնի ու ցեմենտի մատակարարումների հաճախակի դարձած խափանումների մասին։ Այս մասին է խոսել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։ Գրիգորյանի խոսքով՝ դրանք դառնում են կառուցապատման ժամկետները չպահպանելու պատճառ։

Նարե Վահանյան
Նարե Վահանյան
Նարե Վահանյանը տնտեսական թեմաներով գրող լրագրող է 13 տարվա փորձով