Լուրեր

2027-ից գյուղատնտեսական վարկերի տոկոսները չեն սուբսիդավորվի

Կառավարությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկել է  ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի գործողության ժամկետը սահմանափակել 2026–ի դեկտեմբերի 3-ով։ Նախկինում սուբսիդավորման ծրագրին հնարավոր էր մասնակցել մինչև 2027 թվականի ավարտը։ Սա նշանակում է, որ նոր վարկային պայմանագրերի համար տոկոսադրույքի սուբսիդավորում հաջորդ տարվա համար այլևս չի նախատեսվի։

Այս նախագիծը, որպես հիմնավորում է բերում 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով փոխվել է  ծախսային քաղաքականությունը 2027–2029 թվականներին։  Այսինքն՝ նախատեսվում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից կդադարեցվի գյուղատնտեսական փոքր վարկերի տոկոսների սուբսիդավորումը։

Նարե Վահանյան
Նարե Վահանյան
Նարե Վահանյանը տնտեսական թեմաներով գրող լրագրող է 13 տարվա փորձով