Տնտեսություն

Հայկական արտադրանքը կհասնի՞ ԵՄ

ԵՄ Խորհուրդը պատրաստվում է հաստատել Հայաստանում արտադրված  ապրանքների առևտրի ժամանակավոր ազատականացումը

Եվրամիության Խորհուրդը սեպտեմբերի 24-ին քննարկելու է և ամենայն հավանականությամբ կհաստատի կանոնակարգը, որով սահմանվում է Հայաստանում արտադրված ապրանքների նկատմամբ առևտրի ժամանակավոր ազատականացումը։ Խորհրդի մամուլի ծառայությունը, լրատվամիջոցների հարցին պատասխանելով, պարզաբանել է, որ հարցն ընդգրկված է ԵՄ Մրցունակության հարցերով խորհրդի (COMPET Council) վաղվա նիստի օրակարգում։ Այն դասակարգված է՝ որպես «A» կետ, ինչը նշանակում է, որ այն նախապես համաձայնեցված է և ընդունվելու է՝ առանց քննարկման։

Ըստ այս որոշման՝ ԵՄ ներմուծման մաքսատուրքերը Հայաստանից արտահանվող ապրանքների մի մասի համար վերացվելու կամ նվազեցվելու են երկու տարի ժամկետով։ Այս հարցին Եվրոպական խորհրդարանը հավանություն էր տվել սեպտեմբերի 15-ին՝ 583 կողմ, 49 դեմ և 39 ձեռնպահ ձայներով։

Այս համաձայնությամբ, այնուհանդերձ, խնդիրը լիարժեք չի լուծվում։ Եվրոպական խորհրդարանի հոկտեմբերի 5–8-ի լիագումար նստաշրջանի ընթացքում տեղի կունանա Կանոնակարգի վերջնական ստորագրումը։ Այն կստորագրեն Եվրախորհրդարանի և ԵՄ Խորհրդի նախագահներ։ Դրանից հետոկանոնակարգը հրապարակվելու է Եվրամիության պաշտոնական տեղեկագրում, իսկ ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրը։

Նարե Վահանյան
Նարե Վահանյան
Նարե Վահանյանը տնտեսական թեմաներով գրող լրագրող է 13 տարվա փորձով