Բանկեր

Հայաստանում շատ վարկ են վերցնում ու ավանդ դնում

Թեև Հայաստանի կապիտալի շուկայի ու կորպորատիվ պարտատոմսերի հատվածում աստիճանաբար ու տեսանելի ակտիվացում է նկատվում, բանկերի կողմից տրամադրվող վարկերը շարունակում են  պահպանել գերիշխող դերը՝ որպես տնտեսության ու բիզնեսի ֆինանսավորման հիմնական աղբյուր։ Սա է փաստում նաև բանկային որոտում հատկապես վարկային պորտֆելների աճի դրական դինամիկան։ 2026 թվականի հուլիսի վերջի տվյալների համաձայն՝ ավանդների բազան ևս ընդլայնվում է։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի ընդհանուր ծավալը հասել է շուրջ 8.899 տրիլիոն դրամի։ Սա 1.4%-ով գերազանցում է նախորդ ամսվա ցուցանիշը։ Բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը ևս աճել է՝ 2.7%-ով՝ գերազանցելով 8.290 տրիլիոն դրամը։

Ֆինանսական վերլուծաբանները այս դինամիկան  գնահատում են՝ որպես բանկերի ռեսուրսային բազայի ամրապնդմանը նպաստող գործոն։ Նրանց կարծիքով՝ սա լրացուցիչ հնարավորություն կստեղծի՝ տնտեսության հետագա վարկավորման համար։

Նարե Վահանյան
Նարե Վահանյան
Նարե Վահանյանը տնտեսական թեմաներով գրող լրագրող է 13 տարվա փորձով